Որոնել
Արխիվ
12.06.2019  03:09

«Եկեք հիմա ես ձեզ հարցնեմ. ի՞նչ տպավորություն ունեք». Կամո Հովհաննիսյան

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստանի նկատմամբ արտագնա 3-2 հաշվավ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը կիսվել է տպավորություններով։

«Եկեք հիմա ես ձեզ հարցնեմ․ ի՞նչ տպավորություն ունեք։ Այս անգամ դժգոհելու տեղ կա՞։

Հանդերձարանում հոյակապ մթնոլորտ է, ի՞նչ ասեմ․․․ Բոլորը ուրախ են։ Մինչև վերջ նվիրվեցին խաղադաշտում, և մենք, անձնազոհաբար, ամեն ինչ արեցինք որ վաստակենք այդ 3 միավորը։ Յուրաքանչյուր հաղթանակ նպաստում է նրան, որ ֆուտբոլիտի մոտ զարգանա հաղթողի հոգեբանությունը։ Այսպիսի հանդիպումները հաճույք են պատճառում խաղացողներին։

Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելու շանսերի մասին չեմ խոսի։ Դա թողնում եմ ձեզ՝ լրագրողներիդ, դուք մտածեք․․․(ծիծաղում է)»,- ասել է Հովհաննիսյանը։


ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000