Որոնել
Արխիվ
12.06.2019  02:15

Ղազարյան. «Ունեինք առաջադրանք, որ պետք է նախորդ խաղի նման ագրեսիվ գործենք»

Եվրո-2020-ի ընտրական փուլի Հունաստանի նկատմամբ արտագնա 3-2 հաշվավ հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը կիսվել է տպավորություններով։

«Ուրախ խաղ էր։ Բոլորիս շնորհավորում եմ հաղթանակի համար։ Շատ հաջող հանդիպում ստացվեց մեզ համար։ Մեր երկրպագուները շատ մեծ աջակցություն ցուցաբերեցին։ Դժվար խաղ ստացվեց։ 

Մենք լավ մարզավիճակում ենք և կար առաջադրանք, որ պետք է ագրեսիվ գործենք այնպես, ինչպես արեցինք Լիխտենշտեյնի հետ խաղում (3-0):

Հունաստանում որոշ չափով ինձ ճանաչում են։ Շատ ուրախ եմ, որ կարողացա գոլի հեղինակ դառնալ, բայց կարևորն այն է, որ թիմը հաջողության հասավ։

Այսօր մեր թիմում բոլորը հավասարաչափ ուժ ներդրեցին խաղի մեջ։ Ես չեմ համարում, որ որևէ մեկից առավել եղա այսօր։

Ֆուտբոլիստն իրեն վստահ է զգում և հավատում հաղթանակին, երբ լավ մարզավիճակում է լինում։ Հավատը միայն ասելով չի կարող լինել։ 

Հանդերձարանում բոլորս շատ ուրախ էինք, որովհետև կարևոր և արժանի հաղթանակ տարանք։ Հանդերձարանից ուշ դուրս եկանք, որովհետև տոնում էինք հաղթանակը»,- ասել է Ղազարյանը։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000