Որոնել
Արխիվ
12.06.2019  01:47

Հունաստանի գլխավոր մարզիչ. «Ֆուտբոլային ինքնասպանություն կատարեցինք»

Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անգելոս Անաստաստիադիսն ամփոփել է Հայաստանի ընտրանու դեմ խաղում կրած տնային պարտությունը (2:3):

«Մենք ֆուտբոլային ինքնասպանություն կատարեցինք: Սարսափելի սխալներ թույլ տվեցինք, որոնց պատճառով մրցակիցը երեք գոլեր խփեց: Կրկին ստիպված էինք նետվել խաղը փրկելու, շատ ջանքեր թափեցինք: Մնացինք 10 ֆուտբոլիստով, երբ Սիոպիսը վնասվածք ստացավ: Չեմ կարող բացատրել այս ամենը:

Իտալիայի հետ մենք իսկապես վատ խաղացինք, բայց այսօր արդյունքն արդար չէ: Սա մենթալիտետի հարց չէ, որովհետև երկու գոլ խփեցինք: Սա սարսափելի, վատ ու դառը արդյունք է: Հնարավորություն ունեինք հաղթել և ֆուտբոլիստներին ուրախ տրամադրությամբ արձակուրդի ուղարկել:

Միևնույն է չենք հանձնվի: Մյուս խաղերում հնարավորություն ունենք 18 միավոր վաստակել: Կհասնենք մեր նպատակին: Մենք կարող ենք ամեն տեղ միավորներ վաստակել, դուք տեսնում եք դա»,- մարզչի խոսքերն է մեջբերում sport24.gr-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000