Որոնել
Արխիվ
12.06.2019  00:44

ՎԱՍՏԱԿԱԾ սենսացիա. Հայաստանն ուժեղ էր Հունաստանից (VIDEO)

Եվրո-2020-ի ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականը 4-րդ տուրում հյուրընկալվելիս մրցեց Հունաստանի հետ ու հաղթեց՝ 3-2։

8-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանն առաջ մղեց Հայաստանին, 33-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը կրկնապատկեց հաշիվը, 54-րդ րոպեին Զեկան մեկ գոլ հետ բերեց հույների համար, 74-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանը կարողացավ 3-րդ գոլը խփել, իսկ 87-րդ րոպեին Ֆորտունիսը 2-3 դարձրեց հաշիվը։

Այսպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր և բարձրացավ 3-րդ հորիզոնական, իսկ հույները 4 միավորով 4-րդն են։ 2-րդ տեղում գտնվող ֆիններն ունեն 9 միավոր։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000