Որոնել
Արխիվ
11.06.2019  13:47

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. «Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի (PHOTO)

«Ռոման» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնում Պաուլու Ֆոնսեկային նշանակելու մասին:

46-ամյա մասնագետը հռոմեացիների հետ երկու տարվա պայմանագիր է կնքել, որը հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկով:

Ֆոնսեկան իտալական թիմ է տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից», որը գլխավորում էր 2016 թվականից: Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նրա համար վճարվելու է 2 միլիոն եվրո փոխհատուցում:

«Շախտյորի» հետ պորտուգալացին 3 անգամ դարձել է Ուկրաինայի չեմպիոն ու գավաթակիր, ինչպես նաև մեկ անգամ` սուպերգավաթակիր: Նախկինում նա գլխավորել է նաև «Պորտուն» ու «Բրագան»:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000