Որոնել
Արխիվ
10.06.2019  19:33

«Ռեալը» մոտ է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին ձեռք բերելուն

«Բենֆիկայի» պաշտպան Ռուբեն Դիաշը մոտ է «Ռեալ» տեղափոխվելուն, հաղորդում է Sport.es-ը։

Աղբյուրը տեղեկացնում է, որ բանակցություններում ամեն ինչ հարթ է ընթանում։ 22-ամյա պորտուգալացու հրաժարագինը կազմում է 60 մլն եվրո, բայց «սերուցքայինները» կփորձեն բանակությունների արդյունքում ավելի ցածր գնով ձեռք բերել նրան։

Չի բացառվում, որ «Ռեալը» գործարքի մեջ ներառի նաև իր հարձակվողին՝ Ռաուլ դե Տոմասին։

Ընթացիկ մրցաշրջանում Դիաշը մասնակցել է 54 հանդիպման, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000