Որոնել
Արխիվ
10.06.2019  19:21

Ռոնալդու. «Չգիտեմ՝ արժանի՞ եմ արդյոք Ոսկե գնդակին»

«Յուվենտուսի» ու Պորտուգալիայի հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է իր՝ Ոսկե գնդակ նվաճելու շանսերը։

«Ես 3 տիտղոս եմ նվաճել ու, ինչպես միշտ, ինձ մոտ ամեն ինչ լավ էր։ Դեռ չկա այնպիսի մրցաշրջան, որտեղ ես վատ խաղամ։ Այս տարին բացառություն չէր։ Վեիջին 16 տարվա վիճակագրությունս խոսում է ամեն ինչի մասին։ Էլ ի՞նչ կարող եմ անել։ Չգիտեմ՝ արժանի՞ եմ արդյոք Ոսկե գնդակին։ Թող որոշեն նրանք, ովքեր գնահատում են իմ աշխատանքը»,- Կրիշտիանուի խոսքերն է մեջբերում AS-ը։

Նախորդ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստը կարողացել է հաղթել Ա սերիան, Իտալիայի սուպերգավաթն ու Ազգերի լիգան։

Թուրինյան ակումբում նա մասնակցել է 43 հանդիպման, դարձել 28 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Պորտուգալացին 2 խաղում 3 գոլով Ազգերի լիգայի լավագույն ռմբարկուն է։

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000