Որոնել
Արխիվ
10.06.2019  16:29

Նոր անհամաձայնություն Զիդանի ու Պերեսի միջև. երկու ֆուտբոլիստներից ո՞ւմ թողնել թիմում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ու նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև հերթական անգամ անհամաձայնություն է առաջացել:

Էդեն Ազարի տրանսֆերից ու Գարեթ Բեյլի` թիմը լքելուց հրաժարվելուց հետո ակումբը ստիպված է ժամանակավորապես հրաժարվել երկու վինգերերից մեկից` Վինիսիուս Ժունիորից կամ Բրահիմ Դիասից, հայտնում է As.com-ը:

Զիդանը ցանկանում է վարձակալության ուղարկել բրազիլացուն, սակայն Պերեսը դեմ է դրան: 18-ամյա ֆուտբոլիստը խաղային արժանիքներից բացի նաև մարկետինգային գրավչություն ունի: Նա կարող է FIFA 20 համակարգչային խաղի շապիկին պատկերված ֆուտբոլիստներից մեկը լինել:

Միևնույն ժամանակ «Արքայական ակումբի» ղեկավարությունը պատրաստ է վարձակալության ուղարկել Բրահիմ Դիասին, որպեսզի շատ խաղաժամանակ ստանա: Զիդանն ուզում է 19-ամյա ֆուտբոլիստին թիմում թողնել և նրան Վինիսուսից բարձր է դասում: Բացի այդ, իսպանացին կարողանում է աջ եզրում հաջողությամբ խաղալ (ձախում Ազարն է), իսկ բրազիլացին նախկինում այդ դիրքում չի օգտագործվել:

Նախկինում Պերեսն ու Զիդանը երկար ժամանակ համաձայնության չէին հասնում Գարեթ Բեյլի ու Կեյլոր Նավասի կարգավիճակի շուրջ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000