Հայտնի են Ազգերի լիգայի եզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստն ու ռմբարկուն
Ազգերի լիգայի եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանուն և դարձավ չեմպիոն:
Եզրափակիչ փուլի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Լավագույն երիտասարդ ֆուտբոլիստի մրցանակը տրվել է Հոլանդիայի հենակետային կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին: Եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացիների կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը:
Լավագույն ռմբարկու է դարձել Պորտուգալիայի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն, ով երեք գոլ է խփել: