Որոնել
Արխիվ
09.06.2019  15:24

Դեմբելեն նորից կարգապահությունը խախտել է «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն կրկին ուշացել է մարզումից, հաղորդում է AS-ը։

Նշվում է, որ դա տեղի է ունեցել, երբ կատալոնական ակումբը պատրաստվում էր Իսպանիայի գավաթի Վալենսիայի հետ խաղին։ Դեմբելեն հայտարարել էր, որ թույլատվություն ունի ուշ ներկայանալու, որովհետև մարզվում էր անհատական ծրագրով վնասվածքի պատճառով։ Բայց, իրականում, բոլոր ֆուտբոլիստների ժամանակացույցը նույնն է եղել։

Ակումբի ղեկավարությունը սպառնացել է վաճառել 22-ամյա ֆուտբոլիստին, եթե նա չփոխի վերաբերմունքը։

Ավելի վաղ Ուսմանը մի քանի անգամ աչքի էր ընկել նման պահվածքով և արժանացել բազմաթիվ քննադատությունների։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000