Որոնել
Արխիվ
09.06.2019  14:28

Գրիզմանը՝ Ֆրանսիայի խայտառակ պարտության մասին. «Չենք հասկանում, թե ինչ կատարվեց»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է Եվրո-2020-ի ընտրական փուլում Թուրքիայից կրած 2-0 հաշվով պարտության մասին։

Նշենք, որ այդ խաղում Աշխարհի չեմպիոնները ոչ մի հարված չեն կատարել թուրքերի դարպասին։ Միայն մեկ հարված է եղել դարպասի ուղղությամբ, այն էլ՝ շատ շեղ։ 2 գոլերն էլ հավաքականն ընդունել է պաշտպանությունում մանկական սխալներ թույլ տալու պատճառով։

«Մենք չենք հասկանում, թե ինչ կատարվեց։ Թիմի հետ քննարկել ենք պատահածը։ Մենք մշակած պլանին ընդհանրապես չհետևեցինք այդ խաղում։ Գործնականում, ոչ մի պահ չունեցանք։ Պարզ խաղային դրվագներում սխալներ էինք թույլ տալիս։ Մենք վատ խաղացինք»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում L'equipe-ն։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000