Որոնել
Արխիվ
09.06.2019  13:54

Լրջագույն ռեֆորմներ ԱՊԼ-ի հետնապահի համար. Մոուրինյու, մեծ գումարներ և տիտղոսի ակնկալիք

Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյուն դիտարկում է Անգլիա վերադառնալու հնարավորությունը։ 56-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Նյուքասլ Յունայթեդը»։

Mirror-ը տեղեկացնում է, որ Մոուրինյուն պատրաստ է գլխավորել թիմը, եթե այն գնի շեյխ Հալեդ բեն Զայեդ Ալ Նահայանը, ով «Մանչեսթեր Սիթիի» սեփականատեր շեյխ Մանսուրի եղբայրն է։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հալեդը ցանկանում է ձեռք բերել «Նյուքասլն» ու մեծ գումարներ ներդնել։ 

Ժոզեն մտադիր է նոր թիմ կառուցել ու պայքարել տիտղոսներ նվաճելու համար։ Նշվում է՝ Մոուրինյուն ընկերների հետ զրույցում ասել է, որ լրջորեն մտածում է այդ ուղղությամբ։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000