Որոնել
Արխիվ
09.06.2019  01:14

Արամ Հայրապետյան. «Միայն ես Լիխտենշտեյնի համար գոլային պահեր ստեղծեցի»

Հայաստանի հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանն ամփոփեց Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում Լիխտենշտեյնի ընտրանու դեմ տնային հաղթանակը (3:0):

«Միայն ես Լիխտենշտեյնի համար գոլային պահեր ստեղծեցի: Առաջին կեսում նրանց ընդհանրապես շանս չտվեցինք: Երկրորդ կեսում էլ միայն իմ պատճառով առաջացած պահերն էին:

Կքննարկենք ու կվերլուծենք սխալները: Հետ փոխանցումից հետո ձեռքով վերցրածս գնդա՞կը և ազատ հարվա՞ծը: Պարզապես այդպես ստացվեց, պատահական էր:

Ամենակարևորն այն է, որ երեք միավոր վաստակեցինք և ուրախացրեցինք երկրպահուներին»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000