Որոնել
Արխիվ
09.06.2019  01:24

Մեր մրցակիցները. Իտալիան ուժեղ էր Հունաստանից, Ֆինլանդիան վստահորեն հաղթեց Բոսնիային (VIDEO)

Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի 3-րդ տուրում տեղի ունեցան 2 հանդիպումներ։

Հունաստանը մրցեց Իտալիայի հետ ու պարտվեց խոշոր՝ 0-3 հաշվով։

23-րդ րոպեին Նիկոլո Բարելան առաջ մղեց հյուրերին, 30-րդ րոպեին Լորենցո Ինսինյեն կրկնապատկեց հաշիվը, իսկ 33-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին եռապատկեց հաշիվը։

Տուրի մյուս խաղում Ֆինլանդիան տանը 2-0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն։

56-րդ րոպեին Տեմու Պուկին առաջ մղեց ֆիններին, իսկ 68-րդ րոպեին դարձավ դուբլի հեղինակ՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։

Այսպիսով, Իտալիան 9 միավորով առաջինն է, Ֆինլանդիան ունի 6 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, Հունաստանը 4 միավորով երրորդն է, Բոսնիան նույնպես 4 միավոր ունի, բայց զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը, Հայաստանը 3 միավորով 5-րդն է, իսկ Լիխտենշտեյն առայժմ միավոր չի վաստակել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000