Որոնել
Արխիվ
07.06.2019  22:25

Գվարդիոլա. «Ի տարբերություն այլ առաջնությունների, ԱՊԼ-ում չեն սուլում, երբ պարտվում ես»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ սիրում է Անգլիայում աշխատելը։

«Անգլիան մարզչի համար իդեալական վայր է։ Ես ախատանքի փորձ ունեմ Իսպանիայում և Գերմանիայում։ Այլ տեղերում, երբ պարտվում ես՝ սկսում են քեզ սուլել, իսկ Անգլիայում քեզ միշտ աջակցում են։ Հիշում եմ, որ խնիրներ ունեի «Մանչեսթեր Սիթիում», երբ նոր էի եկել այստեղ, բայց երկրպագուները միշտ աջակցել են ինձ։ Ուրախ եմ․ որ նրանց կարողացա շնորհակալություն հայտնել տիտղոսների տեսքով»,- կատալոնացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Հավելենք, որ «քաղաքայինները» կարողացան նվաճել բոլոր ներքին տիտղոսները։ Թիմը դարձավ ԱՊԼ-ի հաղթող, նվաճեց Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000