Որոնել
Արխիվ
07.06.2019  11:55

Ալեքսիս Սանչեսն առաջարկ է ստացել իսպանական գրանդից

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ալեքսիս Սանչեսը կարող է կարիերան շարունակել «Ատլետիկոյում»:

Մադրիդյան ակումբը երեք տարվա պայմանագիր է առաջարկել չիլիացուն, հայտնում է La Gazzetta dello Sport-ի լրագրող Նիկոլո Սկիրան:

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի ամառը: Նա տարեկան ստանում է մոտ 25 միլիոն եվրո աշխատավարձ:

Սանչեսը Լա լիգայում նախկինում հանդես է եկել «Բարսելոնայի» կազմում:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000