Որոնել
Արխիվ
07.06.2019  13:33

Հայաստանի առաջնության ամենամեծ հաճախելիություն ունեցող մարզադաշտերը և խաղերը

Հայաստանի ավարտված առաջնությունում տնային խաղերի ամենամեծ հաճախելիությունն ունեցել է «Բանանցի» «Բանանց-1» մարզադաշտը: Այս ստադիոնում խաղերի ժամանակ ներկա է եղել միջինը 1085 հանդիսական, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Դա գրեթե երկու անգամ շատ է երկրորդ տեղը գրավող «Լոռիի» ցուցանիշից: Վանաձորի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպումների ժամանակ միջինը ներկա են եղել 575 երկրպագուներ:

Երրորդ տեղը գրավում է «Փյունիկի» մարզադաշտը, որտեղ արծաթե մեդալակրի խաղերին ներկա են եղել միջինը 505 ֆուտբոլասերներ:

2018/19 առաջնության ամենաբազմամարդ հանդիպումը եղել է «Բանանց»-«Արցախ» մրցավեճը, այս խաղին 4860 նստատեղ ունեցող «Բանանց» մարզադաշտում ներկա են եղել աննախադեպ շատ հանդիսականներ՝ 5181:

Երկրորդ տեղում ևս «Բանանց» մարզադաշտում կայացած հանդիպում է՝ «Բանանց» - «Արարատ Արմենիա», որին ներկա են գտնվել շուրջ 3300 ֆուտբոլասերներ, իսկ երրորդ տեղում «Ավան ակադեմիա» մարզադաշտում կայացած «Փյունիկ» - «Բանանց» հանդիպումն է՝ շուրջ 1300 հանդիսական:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000