Որոնել
Արխիվ
07.06.2019  11:41

«Բարսելոնան» կարող է Բուֆֆոնին առաջարկել դառնալ պահեստային դարպասապահ

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը հունիսի 30-ից ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու: Նա արդեն մի քանի առաջարկներ է ստացել:

Gianlucadimarzio.com-ից տեղեկանում ենք, որ իտալացին արդեն առաջարկներ է ստացել իտալական, գերմանական, չինական ու թուրքական ակումբներից:

Սպասվում է, որ 41-ամյա ֆուտբոլիստին առաջարկ կկատարի նաև «Բարսելոնան», որն ուզում է Բուֆֆոնին տեսնել պահեստային դարպասապահի դերում: Թիմի հիմնական դարպասապահը կշարունակի մնալ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:

Կատալոնական թիմի ներկայիս դարպասապահ Յասպեր Սիլլեսսենն այլ ակումբ տեղափոխվելու ցանկություն է հայտնել:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000