Որոնել
Արխիվ
06.06.2019  15:51

Calciomercato. Հայտնի է «Միլանի» նոր գլխավոր մարզչի անունը

«Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ջամպաոլոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն:

Calciomercato-ն տեղեկացնում է, որ իտալացու հետ երկու տարվա պայմանագիր է համաձայնեցվել: Այն հնարավոր կլինի երկարաձգել ևս մեկ տարով:

51-ամյա մասնագետը «ռոսսոներիի» կազմում տարեկան ստանալու է 2 միլիոն եվրո: Ճենովայում նրա տարեկան աշխատավարձը 1 միլիոն է:

Պայմանագիրը ստորագրվելու է հունիսի 10-ին, երբ Ջամպաոլոն կվերադառնա Խորվաթիայից, որտեղ արձակուրդ է անցկացնում:

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում «Միլանը» գլխավոող Ջենարո Գատուզոն պաշտոնանկ է արվել: 

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000