Որոնել
Արխիվ
05.06.2019  19:22

Խամեսը մեկնաբանել է իր հեռանալը «Բավարիայից»

Կոլումբիացի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը խեսել է «Բավարիայից» հեռանալու մասին։

Նա 2 տարի անցկացրեց մյունխենյան ակումբում վարձավճարով՝ մասնակցելով 67 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։ Հիմա նա վերադարձել է Մադրիդի «Ռեալ»։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբից ու բոլոր երկրպագուներից, որոնք աջակցել են ինձ։ Անցկացրել եմ 2 անմոռանալի տարի Մյունխենում և միշտ այստեղ ինձ զգացել եմ՝ ինչպես տանը։ Հիանալի հիշողություններ կմնան ինձ հետ։ Ամենալավն եմ ցանկանում «Բավարիային» հետագայում»,- Խամեսի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ «Բավարիան» հնարավորություն ուներ 42 մլն եվրոյով գնել 27-ամյա կիսապաշտպանին, բայց հրաժարվեց և նրան վերադարձրեց «Ռեալ»։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000