Որոնել
Արխիվ
05.06.2019  17:39

Հայտնի է` Ազարի հեռանալու դեպքում ով է դառնալու «Չելսիի» 10 համարը

«Չելսին» կարողացել է իր եզրային հարձակվող Կալում Հադսոն-Օդոիին համոզել մնալ թիմում: Շուտով ակումբն ու 18-ամյա ֆուտբոլիստը նոր` հինգ տարվա պայմանգիր են կնքելու, վստահեցնում է Evening Standard-ը:

«Կապույտներն» անգլիացուն նաև խոստացել են տալ կարևորագույն` 10 համարի խաղաշապիկը: Վերջին տարիներին այդ համարով էր հանդես գալիս թիմի առաջատար Էդեն Ազարը, որը շատ մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն:

Ավելի վաղ Հադսոն-Օդոին պատրաստվում էր հեռանալ «Չելսիից», որի հետ նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսը: Նրան ցանկանում էր ձեռք բերել «Բավարիան», սակայն անգլիական ակումբը մերժեց գերմանացիների բոլոր առաջարկները:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2020
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000