Որոնել
Արխիվ
05.06.2019  15:45

Պաշտոնական. Խամես Ռոդրիգեսը հեռացավ «Բավարիայից»

Հարձակվողական ոճի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը «Բավարիայում» անցկացրած երկու տարիներից հետո հեռանում է թիմից: Այդ մասին հայտում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը:

27-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի ղեկավարությանը խնդրել է չակտիվացնել իր տրանսֆերը գնելու հնարավորությունը և դրական պատասխան է ստացել:

«Բավարիան» 2017 թվականին երկու տարով վարձակալել էր կոլումբացուն, ինչի համար վճարել էր 13 միլիոն եվրո: Եվս 42 միլիոն վճարելու դեպքում մյունխենցիները կարող էին Մադրիդի «Ռեալից» գնել կիսապաշտպանի ամբողջ տրանսֆերը:

Գերմանական թիմում Խամեսը 67 խաղ է անցկացրել, որոնցում 15 գոլ է խփել ու 20 գոլային փոխանցում կատարել:

Այժմ նա վերադառնալու է Մադրիդի «Ռեալ», սակայն մեծ է հավանականությունը, որ նրա տրանսֆերը կվաճառվի այլ ակումբի:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000