Որոնել
Արխիվ
05.06.2019  11:42

«Շիրակ», «Վալենսիա», «Ֆիորենտինա»… Եվրոպայի ամենախաղասեր թիմերը

Ավարտվել են Եվրոպայի ազգային առաջնությունները, որոնք ընթանում էին աշուն-գարուն համակարգով:  Հայաստանի առաջնությունում ոչ-ոքիների հաշվարկում մյուս թիմերից զգալիորեն տարբերվեց «Շիրակը», որը 15 անգամ խաղաղ ելք գրանցեց: Գյումրեցիները ոչ-ոքի են գրանցել իրենց 46,8 տոկոս խաղերում: «Շիրակի» «բարեկամ» թիմերն էին «Լոռին», «Բանանցը» և «Գանձասարը», որոնց հետ երեքական անգամ ոչ-ոքի են արձանագրվել:

Համեմատության համար նշենք, որ ոչ-ոքիների ցուցանիշով երկրորդ տեղը գրաված «Լոռին» «ընդամենը» 11 անգամ է նման արդյունք գրանցել: Դա էլ հնարավոր է դարձել վերջին երեք տուրերից երկուսում վաստակած մեկական միավորների շնորհիվ:

Վարդան Բիչախչյանի թիմը եվրոպական մակարդակով ռեկորդային ցուցանիշով էր ընթանում, սակայն վերջին վեց խաղերից միայն 1-ում ոչ-ոքի արձանագրվեց:

ArmFootball.com-ի հաշվարկով` եվրոպական ազգային առաջնությունների հետ համեմատությունում «Շիրակի» ցուցանիշը լավագույնների թվում է: Բիչախչյանի թիմից զատ միայն 17 այլ ակումբների է հաջողվել 15 և ավելի ոչ-ոքի գրանցել: Դա էլ այն դեպքում, որ գյումրեցիները շատերից քիչ խաղ են անցկացրել:

Զարմանալիորեն առաջատարների թվում է իտալական «Ֆիորենտինան», որը բարձրակարգ կազմ ունենալով հանդերձ 17 անգամ ոչ-ոքի խաղաց և գրավեց իրեն ոչ հարիր` 16-րդ տեղը: Նույնքան խաղաղ ելք են գրանցել նաև չեռնոգորական «Ռուդարը» և թուրքական «Կոնյասփորը»:

Հեղինակավոր թիմերից այս ցանկում է հայտնվել նաև «Վալենսիան», որը շատ քիչ է պարտվել (7), սակայն 16 ոչ-ոքիների պատճառով երկար ժամանակ հեռու էր եվրագավաթային գոտուց: Միայն վերջնամասում հաղթանակների շնորհիվ «չղջիկները» կարողացան չորրորդ տեղը բարձրանալ:

Ռուսական թիմերից էլ «Ռուբինը» և «Դինամոն» 15-ական ոչ-ոքի են գրանցել, ինչը նրանց խաղերի ուղիղ կեսն է:

Եվրոպական առաջնություններում ամենաշատ ոչ-ոքի գրանցած թիմերը.

«Ֆիորենտինա» (Իտալիա) - 17

«Կոնյասփոր» (Թուրքիա) - 17

«Ռուդար» (Չեռնոգորիա) - 17

«Վալենսիա» (Իսպանիա) - 16

«Սասուոլո» (Իտալիա) - 16

«Ստրասբուր» (Ֆրանսիա) - 16

«Անժե» (Ֆրանսիա) - 16

«Ռեյմս» (Ֆրանսիա) - 16

«Բուրսասփոր» (Թուրքիա) - 16

«Սլավեն» (Խորվաթիա) - 16

«Լուգանո» (Շվեյցարիա) - 16

«ՇԻՐԱԿ» (Հայաստան) - 15

«Տորինո» (Իտալիա) - 15

«Դինամո» (Ռուսաստան) - 15

«Ռուբին» (Ռոսւաստան) - 15

«Շիրոկի Բրիեգ» («Բոսնիա») - 15

«Հապոել Թել-Ավիվ (Իսրայել) - 15

«Գրբար» (Չեռնոգորիա) - 15

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000