Որոնել
Արխիվ
04.06.2019  16:14

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Լուկա Յովիչը տեղափոխվեց «Ռեալ»

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերի մասին:

Սերբ ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 6 տարվա ժամկետով պայմանագիր:

Տրանսֆերի գինը չի հրապարակվել, սակայն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այն կազմելու է 60 միլիոն եվրո: Գործարքում նախատեսված է 5 միլիոն եվրոյի հնարավոր պարգևավճարներ:

60 միլիոնից 18-ը «Այտրախտը» փոխանցելու է հարձակվողի նախկին թիմին` «Բենֆիկային», որովհետև նրա տրանսֆերը պայմանագրում նշված է եղել հետագա վերավաճառքի 30 տոկոսը լիսաբոնցիներին տալու պայման:

Ավարտված մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 46 խաղի, որոնցում դարձել է 27 գոլի հեղինալ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000