Որոնել
Արխիվ
04.06.2019  14:35

Ո՞րը կլինի Մխիթարյանի հաջորդ թիմը. բուքմեյքերների կարծիքը

Վերջին ամսվա ընթացքում կրկին վերսկսվել են «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով տարբեր թիմերի հետաքրքրությունների մասին տեղեկությունները: 1xBet բուքմեյքերական կետը սկսել են խաղադրույքներ ընդունել այն իրադարձության վրա, թե որը կլինի 30-ամյա ֆուտբոլիստի հաջորդ ակումբը (հաշվի առած նաև վարձակալությունը):

Ամենահավանական տարբերակ է նշվում Հենրիխի` Չինաստան տեղափոխվելը: Այդ երկրի ցանկացած ակումբում կարիերան շարունակելու համար սահմանված է 2,37 գործակից:

Դորտմունդի «Բորուսսիա» վերադառնալու մասին շշուկներ կան, բայց այդ տարբերակը գնահատվում է 8 գործակցով:

Անգլիայում մնալու, բայց «Արսենալից» հեռանալու դեպքում մասնագետները Մխիթարյանի հաջորդ հավանական թիմ են համարում «Էվերթոնը»: Լիվերպուլյան թիմ տեղափոխվելու գործակիցը 11 է:

Իրադարձություններ են սահմանված նաևր թուրքական ցանկացած ակումբ (17 գործակից) և ճապոնական ցանկացած թիմի (21) միանալու իրադարձության վրա:

Վերջին տարբերակը «Բավարիան» է. 21 գործակից:

Ուշագրավ է, որ իտալական ակումբները նշված չեն, այն դեպքում, որ շշուկները Հայաստանի հավաքականի ավագին հաճախ հենց այդ երկիր են ուղարկում:

Նման գործակիցներից կարելի է հետևություն անել, որ Մխիթարյանի` «Արսենալում» մնալն ամենացածր գործակիցը կունենար, հետևաբար հավանականությամբ ամենաբարձրը կլիներ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000