Որոնել
Արխիվ
04.06.2019  10:57

Ալբերտ Գաջիբեկովի հրաժեշտի նամակը «Բանանցին»

«Բանանցի» արդեն նախկին պաշտպան Ալբերտ Գաջիբեկովը հրաժեշտի խոսք է հղել ակումբի ղեկավարությանը, աշխատակազմին, թիմակիցներին և երկրպագուներին: Պաշտպանի խոսքերը մեջբերում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

«Սիրելինե'րս, ինձ համար մեծ պատիվ էր «Բանանցի» կազմում խաղալը: Շատ հաճելի էր տեսնել և ծանոթանալ այս ակումբի իրական և նվիրված երկրպագուների հետ: Շնորհակալություն եմ հայտնում ակումբի ղեկավարությանը, մարզչական շտաբին, ակումբի ամբողջ աշխատակազմին և թիմակիցներիս միասին անցկացված այս հիանալի ժամանակահատվածի համար: Այս ամիսները կմնան իմ հիշողության մեջ ամբողջ կյանքում:

Ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտել ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցին, ոչ միայն ֆուտբոլում ներդրումների և դրա զարգացման, այլ նաև հիանալի և մեծատառով մարդ լինելու համար:

Հաջողություն եմ մաղթում Ձեզ առաջիկա նպատակներին հասնելու համար:

Շնորհակալ եմ «Բանանց» ՖԱ:

Անկեղծորեն Ձեր՝ Ալբերտ Գաջիբեկով...»

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000