Որոնել
Արխիվ
02.06.2019  21:18

Ռաբյոյի հետ պայմանագիր կնքելու նոր ֆավորիտ կա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում:

Get French Football News-ից տեղեկանում ենք, որ 24-ամյա ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագրի առաջարկ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»:

Անգլիացիները պատրաստ են ֆրանսիացուն տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ վճարել, ինչպես նաև 5 միլիոնի պարգևավճար տալ միայն համաձայնության համար:

Ռաբյոն դեռ պատասխան չի տվել, քանի որ առաջարկներ ունի նաև այլ ակումբներից` մասնավորապես «Էվերթոնից»:

Հուլիսի 1-ին կիսապաշտպանն ազատ խաղացողի կարգավիճակ է ստանալու: Նա կես տարի չի խաղացել ՊՍժ-ի հետ համաձայնագիրը երկարաձգելուց հրաժարվելու պատճառով:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000