Որոնել
Արխիվ
02.06.2019  14:17

Նեյմարին մեղադրում են բռնաբարության մեջ. ֆուտբոլիստը հերքում ու հրապարակում ինտիմ զրույցի մանրամասները (VIDEO)

ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ինստագրամյան էջում պատասխանել է իր հասցեին հնչեցված բռնաբարության մեղադրանքներին: Բրազիլացին ձայնագրել է տեսանյութ, որում ցույց է տվել իրեն բռնաբարության մեջ մեղադրող աղջկա ինտիմ լուսանկարները, որոնք վերջինս անձամբ է ուղարկել մարտից մայիս ամիսները ընկած ժամանակահատվածում:

- Այսուհետ ես ամեն ինչ կբացահայտեմ, մեր նամակագրությունը, մտերմիկ պահերը: Նման ապացույցները պետք են, որ մարդիկ հասկանան՝ իրականում ոչ մի բան տեղի չի ունեցել: Այդ օրը եղել է այն, ինչը լինում է տղամարդու և կնոջ միչջ, այն ինչը կատարվում է բոլոր զույգերի շրջանում: Հաջորդ օրը ոչինչ տեղի չի ունեցել, մենք շարունակել ենք նամակագրությունը: Ինձ մեղադրում են բռնաբարության մեջ, դա ծանր բառ է:

Այս իրավիճակն ինձ ծանր կացության մեջ է դրել: Շատ վատ է և տխուր է լսել այդպիսի բաները: Քանի որ նրանք, ովքեր ինձ գիտեն, և գիտեն իմ բնավորությունը, հասկանում են, որ ես երբեք նման բան չէի անի: Դա ծուղակ էր, որի մեջ ես ընկա, և սա դաս կլինի: Կան մարդիկ, ովքեր ցանկանում են իրենց օգտի համար ինչ-որ բան կորզել: Շատ տխուր է ու ցավալի: Դա ցավ է պատճառում ոչ միայն ինձ, այլ նաև իմ ամբողջ ընտանիքին, ես լավ դաստիարակություն եմ ստացել, և այս ամենը շատ տխուր է,- ասել է Նեյմարը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000