Որոնել
Արխիվ
31.05.2019  18:13

«Հուսով ենք` հաջող հանդես կգա Չեմպիոնների լիգայում». «Լոռին» շնորհավորեց «Արարատ-Արմենիային»

«Լոռին» «Արարատ-Արմենիային» շնորհավորել է Հայաստանի չեմպիոն դառնալու կապակցությամբ:

««Լոռի» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը, ֆուտբոլիստներն ու անձնակազմը շնորհավորում են «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբին՝ Հայաստանի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ:

Նորաստեղծ ակումբի համար սա նշանակալի ձեռքբերում է և հուսով ենք, որ «Արարատ Արմենիան» հաջողությամբ հանդես կգա նաև Չեմպիոնների լիգայի մրցաշարում:

Միևնույն ժամանակ Լոռին շնորհավորում է նաև մրցանակային տեղ գրաված Փյունիկ և «Բանանց» ակումբներին, ինչպես նաև ՀՀ Գավաթը նվաճած Ալաշկերտին: Վանաձորյան ակումբում հուսով են, որ նրանք նույնպես հաջող հանդես կգան Եվրոպա Լիգայի մրցաշարի Որակավորման փուլում»,- գրված է վանաձորյան ակումբի հայտարարությունում:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000