Խաշմանյան. ««Ալաշկերտի» ոչ բոլոր ֆուտբոլիստներն են պրոֆեսիոնալ, նոր
խաղացողներ են հարկավոր»
Բարձրագույն խմբի վերջին տուրում «Ալաշկերտը» 2:3 հաշվով պարտվել է «Լոռիին» ու առաջնությունն ավարտել չորրորդ տեղում: Հանդիպումից հետո երևանցների գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը քննադատել է իր խաղացողներին:
«Երևի հաղթելու «Լոռիի» ցանկությունն ավելի շատ էր, քան «Ալաշկերտի»: Այս խաղերն էլ են ուսուցողական, և մեզ համար էլ առիթ էր, որ մտածենք հետագայում ինչ ֆուտբոլիստների հետ պետք է աշխատենք:
Այսօր տեսա, որ մեր ոչ բոլոր ֆուտբոլիստներն են պրոֆեսիոնալ: Չկա ցանկություն ֆուտբոլ խաղալու և դա ստիպողաբար չես կարող անել, անհնար է: Բացի այդ, մի քանի անգամ նշել եմ, որ մեզ թարմություն է պետք ու համալրում»,- ասել է Խաշմանյանը:
Նշենք, որ «Ալաշկերտը» վերջին երեք հանդիպումներում չի հաղթել և բաց է թողել մրցանակային տեղ գրավելու հանարավորությունը: