Որոնել
Արխիվ
30.05.2019  19:32

Հայաստանի առաջնություն. Գոլառատ վերջին տուրում դժվարին հաղթանակներ եղան

Հայաստանի Բարձրագույն խմբի վերջին տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ։

Միմյանց հետ մրցեցին «Արարատն» ու «Գանձասարը» և կապանյան ակումբը ջախջախեց մրցկցին 7-1 հաշվով։

Գեղամ Հարությունյանը պոկերի հեղինակ արձավ՝ աչքի ընկնելով 6, 22, 30 և 68-րդ րոպեներին, մեկական անգամ էլ աչքի ընկան Աշոտ Ադամյանը (6), Աշոտ Կարապետյանը (20) և Միհրան Մանասյանը (77): «Արարատի» միակ գոլը 54-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Օրբելի Համբարձումյանը։

Այսպիսով, «Արարատը» մնաց 22 միավորով և զբաղեցրեց վերջին՝ 9-րդ տեղը, իսկ «Գանձասարը» 38 միավորով մնաց 6-րդ տեղում։

Տուրի մյուս խաղում «Լոռին» տանը մրցեց «Ալաշկերտի» հետ ու հաղթեց՝ 3-2։

Իսահ Ալիյուն 22-րդ րոպեին առաջ մղեց դաշտի տերերին, իսկ Սանդեյ Ինգբեդեն 37-րդ րոպեին կրկնապատկեց հաշիվը։ 22-րդ րոպեին Լևոն Հայրապետյանը մեկ գոլ հետ բերեց, բայց 51-րդ րոպեին Նվանի Վիլիամսը հաշիվը դարձրեց 3-1։ 90-րդ րոպեին Հրայր Մկոյանը կրկին հաշվի տարբերությունը կրճատեց նվազագույնի, բայց ավելին անել չհաջողվեց։

«Ալաշկերտը» 51 միավորով 4-րդն է և հաջորդ մրցաշրջանում հանդես կգա ԵԼ-ի որակավորման փուլում (գավաթի հաղթող), իսկ «Լոռին» 44 միավորով 5-րդն է։

«Արցախն» ու «Շիրակը» (3-2) նույնպես գոլառատ հանդիպում անցկացրին։

Յուրի Գարեգինյանը 7-րդ րոպեին 11 մետրանոցից առաջ մղեց արցախցիներին, իսկ 36-րդ րոպեին թիմը մնաց 10 հոգով։ Դաշտից հեռացվեց Նորայր Գյոզալյանը։ 66-րդ րոպեին Գարեգինյանը դուբլ ձևակերպեց, Կարեն Մուրադյանը կրճատեց հաշվի տարբերությունը, Վիգեն Ավետիսյանը 75-րդ րոպեին հաշիվը 3-1 դարձրեց, իսկ խաղավերջում Ֆայտոն Յուսուֆին կրկին հաշվի տարբերությունը հասցրեց նվազագույնի։

Այսպիսով, «Արցախը» 28 միավորով զբաղեցրեց նախավերջուն՝ 8-րդ հորիզոնականը, իսկ «Շիրակը» 36 միավորով 7-րդն է։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայտնի դարձավ Հայաստանի չեմպիոնը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000