Որոնել
Արխիվ
29.05.2019  17:25

Չելոյանց. «Նոր մրցաշրջանից «Բանանցը» կկոչվի «Ուրարտու»»

«Բանանցի» համասեփականատեր Ջևան Չելոյանցը հայտարարել է, որ ակումբը վերանվանվելու է «Ուրարտու»:

«Երկրպագուների մեծամասնությունը քվեարկել է «Ուրարտու» անվան օգտին: Ես իրավունք չունեմ որոշել երկրպագուների փոխարեն: Միայն ակումբի երկրպագուների միջև հարցումը կարող է ցույց տալ, թե ինչ է պետք ընտրել: Սա երկրպագուների ցանկություն է, այդ պատճառով հաջորդ մրցաշրջանից անվանափովելու ենք` «Ուրարտու»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չելոյանցը:

Հիշեցնենք, որ «Բանանցի» պաշտոնական կայքում մի քանի ամիս տևած հարցման արդյունքում Ուրարտու անվան օգտին քվարկել էին 39,5 տոկոս երկրպագուները: մալաթիա տարբերակն ընդամենը 1-2 տոկոս քիչ ձայն է ստացել:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000