Որոնել
Արխիվ
29.05.2019  15:58

Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու. Հարցման արդյունքներ

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներով չի մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու, որտեղ կայանալու է «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակիչ խաղը:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ArmFootball.com-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում 30-ամյա ֆուտբոլիստի որոշման վերաբերյալ:

«Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու» հարցին 66 տոկոս ֆուտբոլասերները քվերակել են «Այո» տարբերակի օգտին:

Մխիթարյանի որոշումը սխալ են համարում ընբթերցողների 34 տոկոսը` քվերակելով «Ոչ» տարբերակի օգտին:

Հարցմանը մասնակցել է մոտ 2000 մարդ:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000