Որոնել
Արխիվ
28.05.2019  15:01

Արամ MP3-ը՝ Մ-19 Եվրո-2019-ի վիճակահանության արարողության հանդիսավար

Հանրահայտ շոումեն, երգիչ, դերասան և հաղորդավար Արամ MP3-ը կլինի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանության պաշտոնական արարողության հանդիսավարը:  Այդ մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի կայքից: 

Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում կայանալիք Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը կկայանա մայիսի 31-ին՝ ժամը 12:00-ին՝  Երևանի «Մարրիոթ Արմենիա» հյուրանոցում: Մասնակից 8 հավաքականները՝ Հայաստանի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Իտալիայի, Նորվեգիայի, Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները վիճակահանության արդյունքում կբաժանվեն 2 խմբերի, յուրաքանչյուրում` 4-ական թիմ:  

Արամ MP3-ը, ով նաև ֆուտբոլային բրենդային գնացքի գործարկման միջոցառման հանդիսավարն էր, կհանդիսավարի նաև Մ-19 Եվրո-2019 վիճակահանության պաշտոնական արարողությունը: Արամ MP3-ը հանրահայտ շոումեն, դերասան, երգիչ և հաղորդավար է, բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի համահեղինակ և հանդիսավար, 2014 թ. ներկայացրել է Հայաստանը Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթում՝ զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000