Որոնել
Արխիվ
27.05.2019  13:33

Բեքհեմի փայլուն գոլը, Սուլշերի հաղթական գնդակը. ՄՅՈւ-ի վետերանները ջախջախել են «Բավարիային» (VIDEO)

«Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում ընկերական խաղ է կայացել «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Բավարիայի» լեգենդների միջև: Այն նվիրված է եղել 1999 թվականի Չեմպիոնների լիգայի հռչակավոր եզրափակչին, երբ «կարմիր սատանանրեը» վերջին րոպեներին խփած երկու գոլերի շնորհիվ 2:1 հաշվով հաղթանակ էին կորզել:

Այս անգամ համառ պայքար չի ստացվել և Ալեքս Ֆերգյուսոնի թիմը ջախջախել է 5:0 հաշվով: Գոլերի հեղինակ են դարձել Ուլե-Գունար Սուլշերը, Դուայթ Յորկը, Նիկի Բատը, Լուի Սահան և Դևիդ Բեքհեմը: Հատկապես գեղեցիկ է ստացվել վերջինիս գնդակը:

Թիմերը հանդես են եկել հետևյալ կազմերով.

«Մանչեսթեր Յունայթեդ» – Շմեյխել, Իրվին, Յոնսեն, Ստամ, Նևիլ, Բատ, Սքոուլզ, Բլումկվիստ, Բեքհեմ, Յորկ, Քոուլ

Փոխարինման են մտել. Վան դեր Գոուվ, Պիլկինգթոն, Բրաուն, Բերգ, Սիլվեսթր, Գրինինգ, Պոգորսկի, Սահա, Սուլշեր, Մեյ, Շերինգհեմ


«Բավարիա» -  Բուտ, Օտլ, Մաթեուս, Դեմիչելիս, Վիտեչեկ, Էֆֆենբերգ, Զե Ռոբերտո, Սերժիո, Օլիչ, Մակայ, Էլբեր

Փոխարինման են մտել. Դրեեր, Բաբել, Պֆյուլգեր, Կուֆուր, Աուգենտալեր, Վան Բույտեն, Ներլենգեր, Շտերնկոպֆ, Շուպ, Ֆինկ, Լակիս, Յանկեր:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000