Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է Անգլիային ու
Շվեյցարիային
Լողափնյա վոլեյբոլի Հայաստանի հավաքականը մասնակցել է Լոնդոնում անցկացված Միջմայրցամաքային գավաթի խաղարկությանը, որը վարկանիշային է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՕկ-ի կայքից:
B ենթախմբում ընգրկված Հայաստանի հավաքականն անցկացրել է 2 հանդիպում՝ պարտվելով Անգլիայի (0:2) և Շվեցարիայի (0:2) ընտրանիներին:
Հայ վոլեյբոլիստները խմբում գրավել են երրորդ տեղը և վաստակել 48 վարկանիշային միավոր:
Նույն խմբում ընդգրկված Բուլղարիայի հավաքականը չի ժամանել մրցաշարին: