Որոնել
Արխիվ
27.05.2019  01:26

36-ամյա ֆուտբոլիստը դարձավ Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու, Ռոնալդուն գրավեց 4-րդ տեղը

Իտալիայի առաջնության լավագույն ռմբարկու է դարձել «Սամպդորիայի» 36-ամյա հարձակվող Ֆաբիո Քուալյարելան: Իտալացին 26 գոլ է խփել:

Երկրորդ տեղը գրավել է «Ատալանտայի» ֆուտբոլիստ Դուվան Սապատան, ով այսօր գրավել է «Սասուոլոյի» դարպասը: Նրա հաշվին 23 գնդակ կա: Եռյակը եզրափակել է «Միլանի» հարձակվող Կշիշտոֆ Պյոնտեկը: Լեհն աչքի է ընկել 22 անգամ:

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 21 գոլով գրավեց չորրորդ տեղը: Պորտուգալացու համար դա վերջին 10 տարվա վատագույն արդյունքն է:

Լավագույն հնգյակը եզրափակել է «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկը` 17 գնդակ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000