Որոնել
Արխիվ
26.05.2019  21:16

Արարատ Ճաղարյան. «Իսպանացի մրցավարներին հրավիրելը ստեղծում է անառողջ և թերահավատության մթնոլորտ»

Ճանաչված մրցավար Արարատ Ճաղարյանը կարծիք է հայտնել Հայաստանի առաջնության ու գավաթի որոշիչ խաղերում իսպանացի մրցավարներին հրավիրելու մասին:

«Անընդունելի է արտերկրից մրցավարների ներգրավվումը Հայաստանի առաջնության և ՀՖՖ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում: Ըստ իս` թիվ մեկ խնդիրն այն է, որ ստեղծվում է անառողջ մթնոլորտ մրցավարական ամբողջ կորպուսի մեջ և նրա հանդեպ: Դա բերում է անառողջության ու թերահավատության մթնոլորդ: Դա ուղղակի ապտակ է սեփական մրցավարակն կորպուսին, անհարգալից վերաբերմունք: Այդ ամենը սեփական մրցավարական կորպուսին ջախջախելու, զրոյացնելու պրակտիկա է:

Այնպես չէ, որ մենք չունենք բարձրակարգ մրցավարներ: Սա փորձի փոխանակում չէ: Երբեք դեմ չեմ եղել փորձի փոխանակմանը: Կողմ եմ, որ Ալբերտո Ունդիանո Մալենկոն շաբաթը կամ ամիսը մեկ գա Հայաստան, մասթեր-կլաս տա, իր փորձը փոխանցի մեր երիտասարդ մրցավարներին: Խնդիր չեմ տեսնում: Բայց որ գա խաղ վարելու, դա արդեն խնդիր է: Միգուցե, սխալ եմ: Չեմ հավակնում բացարձակ ճշմարտություն ասողի դերում հանդես գալուն:

Վերջիվերջո, մենք արդեն անցել ենք այդ ճանապարհով: Դա ծեծված, չարչրկված ճանապարհ է: Մրցավարներին հրավիրում են ըստ ՀՖՖ-ի ղեկավարության ճաշակի: Հիմա իսպանականն է մոտ համարվում մեր ֆուտբոլին, նախկին ղեկավարներն իտալացի մրցավարների էին հրավիրում: Եղել են Մոսկվայից ու Վրաստանից մրցավարներ: Այս պրակտիկան անընդունելի եմ համարում:

Այդ մրցավարներին Իսպանիայից հրևավիրվելու վրա ծախսվում է համապատասխան գումար: Ինչո՞ւ այդ գումարը չներդնել Հայաստանում VAR համակարգ ներդնելու վրա և ունենալ ավելի կատարելագործված մրցավարություն»,- 24 TV-ի «Այցեքարտ» հաղորդման ժամանակ ասել է Ճաղարյանը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000