Որոնել
Արխիվ
26.05.2019  12:16

Ալեքսանդր Գրիգորյանի «Տամբովը» առաջնությունն ավարտեց առաջին հորիզոնականում

Ռուսաստանի 1-ին լիգայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրի շրջանակներում, Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորությամբ հանդես եկող «Տամբովը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել պետերբուրգյան «Զենիթ-2»-ի նկատմամբ:

Բոլոր 3 գոլերը գրանցվել են առաջին խաղակեսում:

Այսպիսով՝ Գրիգորյանի թիմը, որը ժամկետից շուտ էր նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ուղեգիր, վաստակած 73 միավորով զբաղեցրեց 1-ին հորիզոնականը:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000