Որոնել
Արխիվ
25.05.2019  01:06

ՊՍԺ-ն չեմպիոնական մրցաշրջանն ավարտեց պարտությամբ (VIDEO)

Ֆրանսիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Ռեյմսի» հետ ու պարտվեց՝ 1-3։

36-րդ րոպեին Բաբա Ռահմանն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ Մատյե Կաֆարոն 56-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ 59-րդ րոպեին Կիլիան Մբապեն մեկ գոլ հետ բերեց, բայց խաղավերջում՝ ավելացված 4-րդ րոպեին, Բուֆոնի դարպասը խոցեց Պաբլո Չավարիան։

Այսպիսով, ՊՍԺ-ն պարտությամբ ավարտեց մրցաշրջանը, որտեղ չեմպիոն է դարձել վաստակած 91 միավորով, իսկ «Ռեյմսը» 55 միավորով 8-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000