Որոնել
Արխիվ
24.05.2019  22:33

«Յուվենտուսը» ցանկանում է ձեռք բերել 21-ամյա թուրք պաշտպանին

«Սասուոլոյի» պաշտպան Մարիհ Դեմիրալը կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում», հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան իր թվիթերյան էջում։

Թուրինյան ակումբն արդեն աշխատում է 21-ամյա թուրք ֆուտբոլիստին ձեռք բերելու ուղղությամբ։ Կողմերը գործնականում համաձայնության են հասել։

«Յուվենտուսի» սպորտային տնօրեն Ֆաբիո Պարատիչին Դեմիրալի գործակալի հետ և 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։

Նշվում է, որ տրանսֆերը կկայանա 15 մլն եվրոյի դիմաց։ Անցած ամռանը «Սասուոլոն» պաշտպանի համար 7 մլն եվրո էր վճարել։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000