Որոնել
Արխիվ
24.05.2019  18:58

«Արարատ-Արմենիան» չեմպիոնության նախավերջին քայլը կատարեց, «Ալաշկերտը» և «Բանանցը» ոչ-ոքի խաղացին (VIDEO)

Հայաստանի Բարձրագույն խմբի նախավերջին՝ 35-րդ տուրում տեղի ունեցան 2 հանդիպումներ։

«Արարատ-Արմենիան» տնային խաղ անցկացրեց «Արցախի» հետ ու 2 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Դուբլի հեղինակ դարձավ Անտոն Կոբյալկոն՝ աչքի ընկնելով 7 և 48-րդ րոպեներին։

«Արարատ-Արմենիան» 58 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական՝ մեկ միավորով շրջանցելով «Փյունիկին», իսկ «Արցախը» 25 միավորով նախավերջին՝ 8-րդ տեղում է։

Տուրի մյուս խաղում «Ալաշկերտը» տանը մրցեց «Բանանցի» հետ։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։

29-րդ րոպեին Էդգար Մանուչարյանը գեղեցիկ գոլով առաջ մղեց դաշտի տերերին, իսկ խաղավերջում՝ ավելացված 2-րդ րոպեին, փոխարինման մտած Վարդդան Պողոսյանը հաշիվը հավասարեցրեց։

Այսպիսով, «Ալաշկերտը» 51 միավորով զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ «Բանանցը» 52 միավորով 3-րդն է։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000