Որոնել
Արխիվ
24.05.2019  13:31

Վենգերը` Մխիթարյանի մասին. «Երբ քաղաքականությունը միջամտում է, հնարավոր չէ խաղալ»

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հարցազրույց է տվել The Telegraph-ին, որի ժամանակ անդրադարձել է «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչում «զինագործների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը Բաքու չի մեկնելու անվտանգության պատճառով:

«Մխիթարյանի շուրջ իրավիճա՞կը: Նման բաներ չպետք է կատարվեն ֆուտբոլում և ժամանակակից աշխարհում: Երբ քաղաքականություը խառնվում է ֆուտոլին, հնարավոր չէ խաղալ:

Թիմերը Բաքու մեկնելու հետ այլ խնդիրներ չպետք է ունենան: Նրանք ապրում են կատարյալ պայմաններում, թռչում են առանձին ինքնաթիռներով, որտեղ նստում են բիզնես-կարգի տեղերում: Իրավիճակը կազդի միայն երկրպագուների վրա, որոնց համար դա փոքր  սարսափ կլինի»,- ասել է ֆրանսիացին:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000