Որոնել
Արխիվ
23.05.2019  11:02

Արթուր Սողոմոնյան. «Իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք «Լոռիի» հասցեին»

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի մամուլի ծառայության միջոցով անդրադարձել է «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը:

«Ծանոթացա «Լոռի» ֆուտբոլային ակումբի երեկվա հայտարարությանը և այդ կապակցությամբ ցանկանում եմ պարզաբանել հետևյալը՝ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Լոռի» ֆուտբոլային ակումբին, և իմ խոսքերում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես մեղադրանք այդ ակումբի հասցեին:

Մեր ամբողջ դժգոհությունը Վանաձորում կայացած աղմկահարույց խաղի կապակցությամբ վերաբերում է բացառապես մրցավարությանը և արտացոլված է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարության մեջ, որտեղ դուք չեք գտնի որևէ բացասական խոսք մեր մրցակցի հասցեին:

«Լոռիի» խաղը այդ հանդիպման ընթացքում՝ արդար խաղի կանոնները հարգող, արժանի մրցակցի խաղ էր: Համարում եմ այս ժամանակավոր թյուրըմբռնումը սպառված և ակնկալում եմ մեր ակումբների միջև երկարատև և արդյունավետ համագործակցություն»,- նշված է հայտարարության մեջ:

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000