Որոնել
Արխիվ
22.05.2019  20:32

Սթերլինգը նշել է, թե որտեղ է ցանկանում տեղափոխվել «Սիթիից» հեռանալուց հետո

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը նշել է, թե ապագայում որտեղ է ցանկանում շարունակել կարիերան։

«ԱՄՆ-ում ֆուտբոլը զգալիորեն աճել է և շարունակելու է առաջընթացը։ Նախկինում չկար նման բան։ Զարմացած էի, երբ դուրս եկա հյուրանոցից և ինձ մեկ-երկու հոգի ճանաչեցին։ Դա անսպասելի էր։ Սա երկիր է, որտեղ կցանկանայի երբևէ տեղափոխվել։ Եղանկանը նույնպես ավելի լավ է, քան մեզ մոտ։ Հույս ունեմ՝ հետագայում կկարողանամ ընտանիքով տեղափոխվել այստեղ։ Մարդիկ ցանկանում են ապրել ԱՄՆ-ում։ Կցանկանայի կարիերայիս մի հատվածն այստեղ անցկացնել»,- 24-ամյա Սթերլինգի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000