Որոնել
Արխիվ
22.05.2019  18:57

Ռակիտիչ. «Հարգում եմ «Ինտերին», բայց երբեք չեմ մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը մեկնաբանել է «Ինտեր» տեղափոխվելու մասին շշուկները:

«Չգիտեմ, թե ինչու են ԶԼՄ-ներն ինձ կապում «Ինտերի» հետ, չեմ կարող դա բացատրել: Հարգում եմ «Ինտերին», շատ լավ թիմ ունի, սակայն հիմա այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ լինել: Եթե իմ ծառայություններով հետաքրքրվում են, ուրեմն լավ եմ խաղում: Բայց ես երջանիկ եմ «Բարսելոնայում», ընտանիքիս` նույնպես:

Որևէ առնչություն չունեմ մամուլում իմ տրանսֆերի մասին շշուկներին: Հասկանում եմ լրագրողների հետաքրքրությունը: Երբեք չեմ մտածել «Բարսելոնայից» հեռանալու մասին»,- խորվաթ ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000