Որոնել
Արխիվ
22.05.2019  17:19

Ինչպես են «քամելու» իտալական ֆուտբոլի գլխավոր անակնկալ դարձած թիմին

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լուրջ փոփոխություններ են սպասվում «Ատալանտայում», որը շատ մոտ է Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճելուն: Ա սերիայի հարձակման գծում ամենաարդյունավետ թիմից կադրեր հոսք է սպասվում դեպի «Նապոլի»:

«Աձուրին» պատրաստվում է հրավիրել բերգամոցիների երեք ֆուտբոլիստի` պաշտպան Թիմոտի Կաստանին, կիսապաշտպան Յոսիպ Իլիչիչին ու հարձակվող Դուվան Սապատային, հայտնում է gianlucadimarzio.com-ը:

«Նապոլին» արդեն անձնական պայմանագրի կետերը համաձայնեցրել է Իլիչիչ ու Կաստանի հետ: 31-ամյա սլովենացուն առաջրկվել է տարեկան 2,2 միլիոն եվրո աշխատավարձ: Իտալիայի չեմպիոնը հույս ունի նրա տրանսֆերի դիմաց վճարել 12 միլիոն եվրո: Հնարավոր է գործարքում ընդգրկվի նաև հարձակվող Ռոբերտո Ինգլեզեն:

23-ամյա բելգիացու հետ «Նապոլին» հինգ տարվա պայմանագիր է կնքելու և վճարելու է տարեկան 1,5 միլիոն եվրո:

Ինչ վերաբերվում է 28-ամյա Սապատային, ով 2013-2015 թվականների ընթացքում խաղում էր հետ Իտալիայի փոխչեմպիոնի կազմում: Կոլումբացու գործակալն արդեն հաստատել է բանակցությունների առկայությունը:

Սպասվում է նաև, որ «Ատալանտայի» մարզիչ Ջան-Պյերո Գասպերինին կգլխավորի «Ռոման»:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000