Որոնել
Արխիվ
21.05.2019  18:37

ՈւԵՖԱ. «Մխիթարյանի անվտանգությունն ապահովելու պլան էինք մշակել, բայց հարգում ենք չմեկնելու որոշումը»

Тhe Sun-ից տեղեկացանք, որ ՈւԵՖԱ-ում մեկնաբանել են «Արսենալի» պաշտոնական հայտարարությունը, որի համաձայն Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մասնակցելու մայիսի 29-ին կայանալիք «Չելսիի» դեմ ԵԼ-ի եզրափակչին։

- ՈւԵՖԱ-ն համագործակցել է «Արսենալի» հետ և այդ աշխատանքի արդյունքում ստացանք երաշխավորություն Ադրբեջանի տարածքում ֆուտբոլիստի անվտանգության մասին երկրի իշխանությունից։ Այդ երաշխավորությունից ելնելով կարողացանք ֆուտբոլիստների ու ակումբի ներկայացուցիչների Բաքու մեկնելու պլան մշակել։

Ակումբը տեղյակ էր այն ջանքերից, որոնք գործադրել են ՈւԵՖԱ-ն ու Ադդրբեջանի ղեկավարությունը, բայց որոշում է կայացրել չընդգրկել Մխիթարյանին այդ կազմում։ Պետք է հարգենք ակումբի ու ֆուտբոլիստի անձնական որոշումը։ 

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000