Որոնել
Արխիվ
21.05.2019  15:49

Մխիթարյան. «Մեծ ցավ եմ զգում»

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է անվտանգության պատճառներով Բաքու չմեկնելու և «Չելսիի» դեմ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու որոշումը:

«Դիտարկելով բոլոր հնարավոր տարբերակները, ստիպված էինք որոշում կայացնել չմասնակցել «Չելսիի» դեմ եզրափակչին:

Ֆուտբոլիստի կարիերայում նման խաղերը հազվադեպ են լինում: Պետք է խոստովանեմ` մեծ ցավ եմ զգում, որ չեմ կարող մասնակցել Եվրոպա լիգայի եզրափակչին: Երկրպագելու եմ թիմակիցներիս: Գավաթը բերեք տուն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է 30-ամյա ֆուտբոլիստը:

ArmFootball.com



Soccerway.com

Հարցում
Քվեարկել են (0)  |  Այլ հարցում
Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000