Որոնել
Արխիվ
18.05.2019  00:43

Ռուսլան Կորյանն ապաքինվել է վնասվածքից

Տաջիկական «Իստիկլոլի» հայազգի ֆուտբոլիստ Ռուսլան Կորյանն ապաքինվել է վնասվածքից, գրված է ակումբի պաշտոնական կայքում։

Նշվում է, որ այժմ Կորյանը վերսկսել է մարզումները, բայց առայժմ աշխատում է անհատական ծրագրով։ Թիմի բժիշկ Ֆարուհ Ավեզովի խոսքով, վերականգնումը լավ տեմպով է ընթանում և շատ շուտով հարձակվողը կարող է վերադառնալ դաշտ։

Հիշեցնենք, որ Կորյանն ազդրի վնասվածք էր ստացել ԱՖԿ-ի գավաթի խմբային փուլի երկրորդ տուրի «Ալտին Ասիրի» հետ Աշխաբադում տեղի ունեցած խաղում, որը կայացել է ապրիլի 17-ին և ավարտվել 1-1 հաշվով։

ArmFootball.com


Soccerway.com

Հարցում
Ճի՞շտ վարվեց Մխիթարյանը՝ չմեկնելով Բաքու
Այո
Ոչ
Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Բոլոր իրավունքները պաշտպանված են: © ArmFootball.com 2019
Մեջբերումներ անելիս հղումը «ArmFootball.com»-ին պարտադիր է:
Գովազդատուներին 055 516 000